Posted in Uncategorized

Դասարանական Աշխատանք

1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ՝
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա.Ծովահեն — ծով — ա — հեն — կա 2 արմատԼուսնկա — լուսն(լուսին) — կա — կա 2 արմատ

Ընձուղտ — ընձ — ուղտ — կա 2 արմատ

Նավահանգիստ — նավ — ա — հանգիստ — կա 2 արմատ

Գիսաստղ — գիս — աստղ — կա 2 արմատ

Գիտարշավ — գիտ — արշավ — կա 2 արմատ

Բախտակից — բախտ — ա — կից — կա 2 արմատ

Ճերմակաթույր — ճերմակ — ա — թույր — կա 2 արմատկամազուրկ — կամ(կամք) — ա — զուրկ — կա 2 արմատ


Բ. Մաքրահնչյուն — մաքր(մաքուր) — ա — հնչյուն — կա 2 արմատ

Ռմբարկու — ռմբ(ռումբ) — արկ — ու — կա 2 արմատ և 1 ածանց

Վրիժառու — վրիժ(վրեժ) — առու — կա 2 արմատԿառավարիչ — կառավար — իչ — 1 արմատ և 1 ածանց

Կուսակցություն — կուս — ա — կց — ություն — կա 2 արմատ և 1 ածանց

Անկանխակալ — ան — կանխ — ա — կալ — 1 ածանց և 2 արմատ

Աղմկարարություն — աղմկ(աղմուկ) — արար — ություն — կա 2 արմատ և 1 ածանց

Բանաստեղծություն — բան — ա — ստեղծ — ություն — կա 2 արմատ և 1 ածանց

Կարգադրիչ — կարգ — ա — դրիչ — կա 2 արմատ


Գ.Բառարանային — բառ — արան — ային — կա 2 արմատ և 1 ածանց

Անմտություն — ան —  մտ(միտ) — ություն — կա 2 ածանց և 1 արմատ

Դժբախտություն — դժ — բախտ — ություն — կա 2 ածանց և 1 արմատ

Հակագիտական — հակ — ա — գիտ — ական — 2 ածանց և 1 արմատտկարություն — տկար — ություն — 1 արմատ և 1 ածանցգրչակ — գրիչ — ակ — 1 արմատ և 1 ածանցգրականություն — գր(գիր) — ական — ություն — 1 արմատ և 2 ածանց:

2.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ,ուղի, լույս, բույր, պատ, քար, տերև:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն, ամենաիսկական, երկրապահ:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի, դժգոհ, դժբախտ, անկարգ:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:Բառերն ըստ կազմության լինում են… և բաղադրյալ:


Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատ ներն ու ածանցները ները: Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ են: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր են: Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք ունեն երկու արմատ և ածանց կամ ածանցներ:

Posted in Uncategorized

Դասարանական Աշխատանք

1.  Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:
Ուզում էր սրել մատիտը, բայց կոտրվեց այն։
Ականջդ սրի ու լսի։
Ուտելիքը շատ աղի էր։
Աղի նման ջրում հալվեց, բայց հետո վերհիշեց անցածը։
Նա առել էր 6 որդեր։
Հայրը գնում է աշխատանքի իր որդու հետ։
Տղան գնում է 1 կգ շաքարավազ։
Ինքը և իր ընտանիքը գնում են Եգիպտոս։

2.Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Դող, զատիկ, համար, բազուկ:
Երևանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ես դողում էի։
Զատիկ տոնի օրով ես և իմ ընտանիքը գնացինք հանստանալու
Իմ հեռախոսի համարը ես փոխել եմ:

Posted in Uncategorized

Բակտերիաներ

Բոլորս գիտենք , որ բակտերիաները կան ոչ միայն իրերի , առարկաների վրա այլ նույպես օդի և մեր :  Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։  1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։ 

ArtStation - Escherichia coli, Sloveeto

Վնասակար և օգտակար բակտերյաներ :

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Գրամ բացասական բակտերիաների եզակի առանձնահատկություններից մեկը նրա բջջապատի կառուցվածքն է։ Դրա արտաքին շերտը կազմված է կոմպլեքս լիպոպոլիսախարիդից (ԼՊՍ), որի լիպիդային հատվածը գործում է որպես էնդոտոքսին։ Եթե գրամ բացասական բակտերիան մուտք է գործել արյան մեջ, ապա ԼՊՍ-ն կարող է առաջացնել տոքսիկ ռեակցիա։ Սա հանգեցնում է տենդի, հաճախացած շնչառության և արյան ցածր ճնշման։ Սա էլ կարող է հանգեցնել կյանքին սպառնացող վիճակի, որը կոչվում է սեպտիկ շոկ

18-12-0467

Բազմացումը 

Բակտերիաներ բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ևս նման են մայրական բջջին։ Արհեստական պայմաններում բակտերիաների աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում մսապեպտոնային արգանակ և մսապեպտոնային ագար, որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է։ Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաներ կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ։ Հետևաբար, լավ սննդամիջավայրում աճեցվող բակտերիաների 1 բջջից 10 ժ հետո կառաջանա 1000000000 սերունդ։  

images

Բակտերիաների մասին փաստեր

1. Բակտերիաներն արտաքուստ չեն փոխվել մեկ միլիարդ տարվա ընթացքում

Բակտերիաների արտաքին տեսքը չի փոխվում ահա արդեն մեկ միլիարդ տարի՝ դրանք հիմա նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին ունեին միլիարդ տարի առաջ: Այս տարիների ընթացքում բակտերիաների մեջ միայն ներքին փոփոխություններ են կատարվել: Այս երեւույթը ստացել է «Ֆոլքսվագենի համախտանիշ» անունը:  «Ֆոլքսվագեն-բզեզ» ավտոմեքենան ամբողջ աշխարհին այնքան դուր եկավ, որ այն արտադրողները 40 տարի շարունակ մեքենայի արտաքին տեսքը չէին փոխում:

2. Մարդու օրգանիզմում 2 կգ բակտերիա կա

Մարդու օրգանիզմում 2 կգ ընդհանուր քաշով բակտերիաներ են ապրում: Բակտերիաների ամենամեծ քանակը աղիներում է՝ հենց նրանք են ապահովում նորմալ մարսողության համար անհրաժեշտ միկրոֆլորան: Դրանից բացի, բակտերիաների ավելի քան 1458 տեսակներ կարելի է գտնել մարդու պորտում:

Միջինվիճակագրական մարդու բերանի մեջ մոտ 40 հազար տարբեր բակտերիաներ կան, որոնց մոտ 95 տոկոսը վտանգավոր է: Համբուրվելիս մարդիկ մեկ միլիարդ բակտերիա են փոխանակում:

3. Պատահում են սուպերբակտերիաներ

Բակտերիաների մեծ մասը հակաբիոտիկների նկատմամբ խոցելի են՝ դեղեր, որոնք բակտերիաները ոչնչացնում են: Սակայն վերջին շրջանում գիտնականներն ավելի հաճախ են բակտերիաներ հայտնաբերում, որոնք գոյություն ունեցող հակաբիոտիկների մեծ մասի, իսկ երբեմն էլ բոլորի նկատմամբ կայուն են: Բակտերիաների կայունությունն առաջանում է հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով:

Գոյություն ունեն նաեւ բակտերիաների տարատեսակներ, որոնք ճառագայթման նկատմամբ այնքան կայուն են, որ գիտնականները դրանք «Կոնան բակտերիաներ» են անվանում:

Posted in Uncategorized

Ժողովուրդների մեծ գաղթ

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջնադարը սկսվում է 5-րդ դարից մինչև 15-րդ դար:

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ


Ժողովուրդների Մեծ գաղթը 4-րդ դարի կեսերից է մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը ընդմիջումներով:իմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը ջերմաստիճանի պատճառով գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։

3.Գաղթի սկիզբը


Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան հոները։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Հաները  իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեական Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

4.Գերմանների տեղաշարժը


Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա  թերակղզիները։  375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

395 թ. Թեոդոսիոս կայրը երկիրը բաժանեց իր երկու որդիների միջև։ Կայսեր մահից հետո վեստգոթերը սկսեցին ասպատակել Իտալիան։ Կայսրությունը ստիպողաբար որոշ տարածքներ հանձնեց վեստգոթերին։

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:


Այս ճակատամարտից հետո Բարբարոսական ցեղերը գրավեցին Արևմտահռոմեական տարածքները համարյա ամբողջությամբ, թողնելով միայն Իտալիան և հյուսիսային Գալլիան:

Posted in Uncategorized

SCHOOL CLUBS

Our school has different clubs for example Spanish, Turkish, Georgian, French etc. We also have sport clubs such as football, basketball, archery, shooting, handball, volleyball. We also have a painting club. I like shooting by arrow that’s why I have chosen archery

Posted in Uncategorized

Ֆիզիկա

                             7-րդ դասարան

Առաջադրանքներ հետևյալ նախագծերով՝

Աստղագիտության և ֆիզիկայի կապը

Դիտում՝уроки физики из космоса

Ֆիզիկական երևույթները կյանքում։

13․09-17․09;22․09-25․09

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է հուներեն <Ֆյուզիս>՝բնություն բառից

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրները շրջակա աշխարհը և այնտեղ տեղի

ունեցող երևույթները բացատրելն է  ։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական , ջերմային , էլեկտրական

, մագնիսական , լուսային , ատոմային և միջուկային երևույթները որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը այն ամենի ամբողջությունն է , որը շրջապատում է մարդուն ։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնւթյան մեջ տեղի ունեցող փոփխությունները կոչվում են բնության երևույթներ ։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

սառույցի հալվել , քարի ընկնել , ջրի գոլոշիացում և այլն․․․ ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

մեխանիկական , ջերմային , էլեկտրական

, մագնիսական , լուսային , ատոմային

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

մեզ շրջապատող յուաքանչյուր առարկա կոչվում է ֆիզիկական մարմին

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

այն ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը կոչվում է նյութ , օրինակ ՝ քանոնը փայտից , բաժակը կավից , սեղանը փայտից , մեքենան երկաթից և այլն․․․ ։

10.ինչ է մատերիան

այն ամենը , ինչը գոյություն ունի տիեզերքում կամ այն ամենը ինչը աչքով տեսանելի չէ օրինակ ՝ լույսը , ռադիոսալիքները կոչվում են ՝ մատերիա ։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

13Ինչ է վարկածը

14.Ինչ է օրենքը

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12

Պատրաստել ուսումնական նյութ՝ էջ8,որէ ֆիզիկոսի մասին

Կատարել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ3 խնդիրներ1-ից12-ը և

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժությունները։

Posted in Uncategorized

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Երբ Թադեոսը բուժեց Աբգարին , Աբգարը սկսեց նրան թանկարժեք նվերներներ տալ բայց Թադեոսը չեր վերցնում և ասում էր , որ միակ բանը , որ Աբգարը կարող է անել նրա համար դա  թույլ տալ իրեն քրիստոնեություն քարոզել Եդեսիայում :
Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։


2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

638

Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում։

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից

I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  հեթանոս էր։
Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել   աղոթքով անցկացնելով ։

Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել Դիոկղետիանոսին : Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան — առաքյալ, սրբապատկեր, ավանդություն, ձեռնադրություն, ուխտել, միանձնուհի, Տիեզերական ժողով, Նիկեական հավատո հանգանակ։

առաքյալ — հիսուսի աշակերտները
սրբապատկեր — սրբի նկարներ
ավանդություն — առասպել
ձեռնադրություն — մկրտություն
ուխտել — հասնել նպատակին
միանձնուհի — կյանքը որը նվիրված է Հիսուսին
Տիեզերական ժողով — Առաքյալների ժողով
Նիկեական հավատո հանգանակ —  հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումը :

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:

Posted in Uncategorized

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը․

Պետությունների խմբավորումը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.

Դասագրքի հղումը

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

Խոշոր
Ռուսաստան
Ավստրալիա
Կամերուն
Իսրաել
Մոնղոլիա
Արգենտինա

Միջին
Ֆրանսիա
Գերմանիա
Իրան
Պակիստան
Ուկրանիա
Նիգերիա

Փոքր
Նիդերլանդներ
Հայաստան
Մոնակո
Անդորրա

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա
Նիգերիա-183,528,800
Ալբանիա-2,879,005
Բելգիա-10.839.905
Իտալիա-61,000,000
Մեքսիկա-20000000
Բրազիլիա-208000000
Եգիպտոս-83 000 000
Կիպրոս-1141166
Ճապոնիա-124000000
Ուրուգվայ-3400000
Լիբանան-4151234
Սիրիա-17185170

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png
Posted in Uncategorized

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կետերիփոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ,(մեղմ) անձրևի տակ ընկավ:Թացանալուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: անհաստատ (հաստատ) աշխարհում դեռ (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին)թանկագին «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը` դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեց (կորչել) ուրիշ (նույն) ժամանակներում ուրիշ (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թացանայի (չորանալ),- տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բաց չթողեցին (բաց թողնել):

 2. . Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է

3. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր` հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում: Հրել
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:  Հուր
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար: Անի
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի: անել
Երազում էր տեսնել այդ երկիրը: երազել
Երազում էր տեսել այդ երկիրը: երազ

Posted in Uncategorized

Հատվածների և անկյունների համեմատումը

Տեսական նյութ

Մեզ շրջապատող առարկաների մեջ կան այնպիսիները, որոնց ձևերը միանման են, իսկ չափսերը՝ միևնույնը: Այդպիսի առարկաներն են, օրինակ՝ թղթի երկու միատեսակ թերթերը, երկու նույնանուն գրքերը, նույն թողարկման երկու համակարգիչները: Երկրաչափության մեջ միևնույն ձևը և չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ:

 Նկարում պատկերված են հավասար պատկերներ՝

Սահմանում 1։
Երկու երկրաչափական պատկերներ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:

Սահմանում 2։
Հատվածի այն կետը, որը կիսում է այդ հատվածը, այսինքն՝ այն տրոհում է երկու հավասար հատվածների, կոչվում է հատվածի միջնակետ:
Նկարում С կետը AB հատվածի միջնակետն է:

Ցանկացած երկու փռված անկյուններ հավասար են:

Սահմանում 3։ Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն այն տրոհում է այդ անկյունը երկու հավասար անկյունների կոչվում է անկյան կիսորդ:

Առաջադրանքներ

1) O կետը AB հատվածի միջնակետն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել հետևյալ հատվածները.

ա) OA և OB,Այո

բ) OA և AB:Ոչ

2)  l ճառագայթը hk անկյան կիսորդն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել անկյունները՝

ա) hl-ը և lk-ն Այո

բ) hl-ը և hk-ն:Ոչ

3) 

Նկար 28-ում <AOB =<DOC։ Նկարում կան արդյո՞ք այլ հավասար անկյուններ։

Այո <AOC= անկյուն <BOD

4) Ուղղի վրա տրված են A, B, C և D կետեր (C կետը գտնվում է AB հատվածի վրա) այնպես, որ AB=CD:


AD հատվածի միջնակետը արդյոք կլինի՞ CB հատվածի միջնակետ: Պատասխանը հիմնավորեք: