Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու 111-115

111. Փակագծի բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի):

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար հրեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկան և բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճում:

112. Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները․ չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմն) են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
_____________________________________________________________

Մի անգամ երբ հարավ էին չվում ծիծեռնակները մեկ փորձանքի հետ բախվեցին: Այդ տարի էլ Շվեյցարիայում շատ ցուրտ էր և այդ իսկ պատճառով բոլոր միջատները սատկել էին, և այն պատճառով որ ծիծեռնակները սնվում էին միջատներով նրանք ուժասպառ էին լինում և վայր էին ընկնում, բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմն) են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Մեկ օր ընկերության անդամներից մեկը իմանում է որ անտառներից մեկում փորձում են ծառ կտրել, միանգամից այդ լուրը ասում է մյուց անդամներին և նրամք միասին գնում են անտառ: Երբ նրամք հասան անտառ նրամք ասացին որ ծառ կտրելը խստապես արգելվում է: 

113. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով:

Գյուղի վերևում հին քարայրներ կան:

Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ։

Մանուկները գնում են ծանոթ արահետով։

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը։

114 Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները

(ձևի, իմաստի).

ա) ես, սա, այս, — Այս շարքի բոլոր բառերը գրված են առջին դեմքից։

բ) դու, զա, այդ, — Այս շարքի բոլոր բառերը գրված են երկրորդ դեմքից։

գ) նա, այն: — Այս շարքի բալար բառերը գրված են երրորդ դեմքից։

115. Կետերի փոխարեն ավելացրո՛ւ նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:

Որսորդը մնծ դժվարությամբ մի հավք բռնեց: Որսորդի շունչը կտրվում էր, բայց մի տարօրինակ բան եղավ և նա արդեն դրան ուշադրություն չէր դարձնում։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

—  Որսո՛րդ, ինձ բաց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:

Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Այդ ճյուղը ծառի ամենաբարձր ճյուղն էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Հավքը ուշադիր որսորդին էր նայում։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Որսորդը տխրեց։ Հավքը ծիծաղեց ու ասաց.-  Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի, սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա, սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

Leave a comment