Posted in Հայոց լեզու 9

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/130֊140

131․ Տեքստից հանիր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝

ա) մարդու և նրա բնույթի մասին

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն:

բ) ստեղծված նոր սարքի մասին

Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

132․ Կետերը համապատասխանաբար փոխարինիր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով։

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի։

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին։

Որպես անակնկալ․ քեզ բոլորովին չէինք սպասում։

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը։

Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկ, որպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս։

Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխառնվի, սուսուփուս դուրս եկավ տանից։

133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը։

ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ․

բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան

Միանում է ա հոդակապը։

134․ Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրիր։

Ա․ Փարվել, գրկել, բռնել

Բ․ Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն։

Փարվել գեղեցկուհուն, գրկել Լուսինեին, բռնել թևը։

135. Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմիր։

Թեկուզ նա չէր ցանկանում շբվել, այնուամենայնիվ նա շբվում էր: 

Թեպետ ոտքս ցավում էր, սակայն ես մայրիկիս ոչինչ չասացի: 

Չնայած որ նան դուրը շատ էր եկել  այդ զգեստը, բայց նա չգնեց այն  

Թեև նա չեր ցանկանում գնալ իրենց հետ, բայց և այնպես նա գնաց: 

136.Տեքստը կարդա և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրիր, որ հավաստի հնչի (փորձիր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի <<փաստաթուղթը>> մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. <<ստորագրել են>> եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

137.Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառական դարձրու:

Իմանալ-իմացնել, իմաց տալ, բարկանալ-բարկացնել, տեսնել-տեսնելու տալ, զգալ-զգացնել:

138.Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրիր, գրիր կետերի փոխարեն և պարզիր՝ որ բառն է թելադրում ընտրությունդ:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչու պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնագետ կոշկարար, որն իր համար հնարեց բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշշիկներն էլ այդպես կարել:

Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն <<Մշո ճառընտիր>> գիրքն է, որ պատրաստել են արջառի ու իրինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ուներ և մոտ երեսուներկու կիլոգրամ էր կշռում: Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:

Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում:

139.Տեքստը փոխադրիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:

Երբ ճերմակ նապաստակները քննարկեցին և հասկացան, որ իրենք են աշխարհի ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, խորը և վտանգավոր լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ ճահճոտ  լճափի կանաչ գորտերը նրանք փոքր ոտքերի խուլ թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենապոր տեղը՞ Մի անխելք նապաստակ ասաց.

-Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ էլ կան:

140.Ընդգծված բառերով նախադասությունները թևափոխիր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի բարեկամ է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Leave a comment