Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

151.Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները մեկական նախադասություն դարձրու, մի նախադասություն էլ հանիր և տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր:

<<Ալոն>> աշխարհում ամենատարածված բառերից է, քանի որ այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանական: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, քանի որ <<Ալոն>> նշանակում է <<լսում եմ>> 

152.Տեքստում վաղուց, մինչև հիմա, վերջերս, այժմ բառերը համապատասխանաբար միշտ, մինչև այդ օրը, մի անգամ, այդ ժամանակ բառերով փոխարինիր: Գրիր (կամ ընդգծիր) այն բայերը, որոնք դրանց հետ փոխվեցին:

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին միշտ հուզել է այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել: Բայց մի անգամ մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծվել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:

Մինչև այդ օրը այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:

153.Տեքստը փոխադրիր՝ ուղղակի խոսքեր ավելացնելով:

Անցյալ դարի վերջին վիեննայի աստղագետ պալիսը ասաց . 

-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ: 

Նա ասաց. 

-Ես չունեմ բավարար միջոցներ ձեռք բերելու հզոր գործիքներ 

Նա հայտարարեց. 

-վաճառվում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը 

Իսկույն հայտնվեց գնորդը նա: Նա բարոն Ալբերտ Ֆոն Ռոտշիլդն է: 

Միլիոնատերը ասաց. 

—  աստղակերպը կանվանեք իմ կնոջ անունով

154.Ընդգծված բառակապակցությունները նախադասության մեջ գործածիր տարբեր դիրքերում ու կետադրիր:

Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Գյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Օբը Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսշ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝

Ամեն գարուն Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Գյուսիսային սառուցյալ օվկիանոս վարարումներով շրջապատը հեղեղելով:

Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծին ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:

Նախագծին ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում հանդուգն երիտասարդ ինժեները

Հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում նախագծին ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով

Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած:

Ուժասպառ եղած թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում:

Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ ուժասպառ եղած թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից

155.Սխալ կազմված պատճառական ձևերը դուրս գրիր և ուղղիր:

Վախեցնել տալ-վախեցնել,

խոսել տալ-խոսեցնել,

բարկանալ տալ-բարկացնել,

համոզեցնել-համոզել

ապրեցնել տալ-ապրեցնել

ներեցնել-ներել

փրկեցնել-փրկել

նախանձել տալ-նախանձել

թվացնել-թվալ,

փայլեցնել-փայլ տալ

բանեցնել տալ-բանեցնել

հայտարարել տալ-հայտարարել

անել տալ-անել

ցավեցնել տալ-ցավեցնել

ափսոսել տալ-ափսոսեցնել

սիրել տալ-սիրեցնել

մտածեցնել-մտածել տալ

ճանաչեցնել-ճանաչել տալ

պայթեցնել տալ-պայթեցնել

խեղդել տալ-խեղդել:

156.Նախադասությունն ընդարձակիրէ հերթով նախադասության ամեն մի բառին ավելացնելով լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն:

Ճերմակ աղավնին իր տիրոջը հավատարիմ է:

19-րդ դարում այստեղ բնակվող հնդիկներն են իրենց ջանքերով կառուցել այդ ահռելի քաղաքը:

Խաղաղ օվկիանոսի կղզիներում բնակվբող Ինկերն արհեստական փոքր կղզիներ են սարքում սատկող ջրագռավների համար:

157.Նախադասություններին ավելացրու ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն. կետադրությանն ուշադրություն դարձրու:

Անծանոթ առարկայի վրա թափով ինչ-որ դուռ բացվեց:

Տղաները շատ բարեհամբույր կերպով ողջունեցին հյուրին:

Կայծակի և ամպրոպի ձայների հետ մեկտեղ անձրև էր գալիս:

158.Փակագծերում տրված դարձվածքները գրիր հոմանիշ բառերի փոխարեն և համեմատիր տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Շատ հետաքրքիր է թիթեռներին հետևելը: Նրանք <<լրիվ կերպարանափոխությամբ>> զարգացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից անմիջապես փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է ստացվելու, բոլորովին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է <<ծնվելու>>: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ ուտում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են հայտնվում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. Թիթեռը թռիչքի է նախապատրաստվում: Եվ ահա հարսնյակն սկսում է շարժվել: Թաղանթը պատռվում է և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը ու թիթեռը դուրս է սողում:

Շատ հետաքրքիր է թիթեռներին վրա աչք պահելը: Նրանք <<լրիվ կերպարանափոխությամբ>> առաջ գնացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից տեղն ու տեղը փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է դուրս գալու, բոլորովին նման չէ թիթեռի: Հավատալն ընծայելն անգամ խելքին մոտ չէ, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է լույս աշխարհ գալու: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ փորները լցնում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են լույս ընկնում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. թիթեռը թռիչքի նախապատրաստություն է տեսնում: Եվ մեկ էլ տեսար հարսնյակն սկսում է շարժվել: Թաղանթը պատռվում է և մաս-մաս հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը ու թիթեռը դուրս է սողում:

159.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները դարձրու բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք իմաստը:

Արդեն որոշել եմ անելիքս:

Վաղուց գիտեր գաղտնիքը:

Բռնակալները սպանում են դավաճաններին:

Ծերուկը նկատեղ որսորդին:

Leave a comment