Posted in Uncategorized

Գարունը

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք..

Գարունը բանաստեղծի մոտ նոր կյանքի սկիզբն է գարնանը այնքան պայծառ  է շուրջ բոլորը ծաղիկներ են բացվել, որ բանաստեղծի մոտ սեր են առաջացնում ուզում եմ մեկին քնքշորեն սիրել ու անուշ փայփայել մեկին։ Նույնիսկ անափ երեկոն գգվում է բանաստեղծին նրա սրտում ծնվում է տագնապ որ կարծես ինչ որ մեկը իրեն է երազում և կարծես իրեն մի քնքուշ ձեռք է կանչում։

Posted in Uncategorized

Դասարանական

  1. Տրված բառերից կազմե՛ք բայեր: Ի՞նչ վերջավորություն ունեն բայերն ուղիղ ձևում: 
    Գիր-գրել

 Ղեկավար-ղեկավարել

Խաղ-խաղալ

Երգ-երգել

Վազք-վազել

Կռիվ-կռվել

Վախ-վախենալ

Մոտ-մոտենալ

Բուժում-բուժել

Սեր-սիրել

Բայերը ունեն ել և ալ վերժավորություններ։

2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի:,  
Պարզ- խմել, կռվել, երգել,
Ածանցավոր – Թարմացնել,  կռվել, ներկոտել, ցեխոտել, փախչել, խաղացնել․

Բայական ածանցներ
Սոսկածանցներ- ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լվանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել

3. Հարադրական բայերը  գրե՛ք մեկ բառով
լաց լինել-լացել
հոգ տանել-խնամել
գլուխ տալ-խոնարհվել

 Այլ հարադրություններ՝ ասել-խոսել, ուտել-խմել:
4. Հետևյալ բայերից կազմի՛ր պատճառական բայեր:
Ամաչել-

Գաղթել-գաղթեցնել

Բազմանալ-բազմացնել

Հիշել-հիշեցնել

Նկարել-

Մոլորել-մոլորեցնել

Խենթանալ-խենթացնել

Հագենալ-հագեցնել

Սահել-սահեցնել

Վերջանալ-վերջացնել

5. Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝

Կապել-կապկպել, կապոտել

Ցատկել-ցատկոտել

Կոտրել-կոտրատել

Ջարդել-ջարդոտել

Նստել-նստոտել

Ծակել-ծակոտել
6. Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝

Ազատել-ազատվել

Այրել-այրվել

Դարսել-դարսվել

Թափել-թափվել

Իմանալ-իմացվել

Լուծել-լուծվել

Տեսնել-տեսնվել

Կարել-կարվել

Հարգել-հարգվել