Posted in Uncategorized

Բառարանագրության ֆլեշմոբ

* * *

Սիրտըս ցավում է անցած գնացած
                              Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
                              Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
                              Սիրում եմ նրան.
— Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
                              Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

Արբանք- հարբել

Թովիչ-գրավիչ

Համառ- չենթարկվող

Հեգնություն- Հեգնելը

ցնորք-Երազ

* * *

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

Կատարներ- Գագաթ

Մթնշաղ- մթնալույս

14 տող

Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։
Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում Է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ…

ավեր-նշան

ասուպ- երկնաքար

արշալույս- լուսաբաց

երկնահուպ-երկնահաս, երկնահերձ:

Ցուպ-Մահակ

ժանյակ- Նախշավոր ծակոտկեն կամ ցանցաձև ասեղնագործական գործվածք՝ սպիտակեղենի, հագուստի ևն եզրակարերի ու զարդակարերի համար:

Leave a comment