Posted in Uncategorized

Պատմություն

1.Պատասխանել հետևյալ հարցերին/վերհիշել/:

Հարցեր և առաջադրանքներ
1. Արշակ II-ի որոշ անհեռատես քայլեր հանգեցրին երկրի ներսում երկպառակությունների·և հակասությունների կաթողիկոսի հետ։ Այդ քայլերից որո՞նք կարող
ես նշել։ Ինչո՞ւ է արդարացի այդ քայլերն անվանել
անհեռատես։ Թերևս նախընտրելի է այս հարցերի
պատասխանները փնտրելուց առաջ նախ հասկանալ «քաղաքական հեռատեսություն» արտահայտությունը։

Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը:Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։

Անհեռատես էր նրա ընդունած որոշումն , որի համաձայն Արշակավանում կարող էին ապրել նաև օրնազանցները, կարծում եմ պետք է լիներ հակառակը՝ պետք է ապրեին օրինավոր , կարգապահները, որ մարդիկ ձգտեին օրինապահության:

Արշակ Բ Արշակունի (4-րդ դար — 360-ականներ), Մեծ Հայքի արքա (350-368)։ Տիրան Բ-ի որդին, Արտաշեսի և Տրդատի եղբայրը, Անոբի և Պապի[1] հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Տիրան Բ-ին (338-350), ամուսնացել Փառանձեմ Սյունու հետ ։


2. Փորձի՛ր առանձնացնել այն հասարակական խմբերը,
որոնց դրության բարեկարգմանն էին ուղղված Ներսես
Մեծ կաթողիկոսի ձեռնարկած բարենորոգումները։

Ներսես կաթողիկոսը  Աշտիշատում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրբանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշուներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշուները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։ Կարծում եմ որպես հասարակական խմբեր կարելի է առանձնացնել, աղքատներին, հաշմանդամներին, մատաղ սերնդին ,որոց դպրության և քրիստոնեկան դաստիարակությաննն էր ուղղված ընդունված որոշումները:


3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար, ֆիլմ
և այլն) Ներսես Մեծ կաթողիկոսի մուտքը որևէ մարդաշատ հայկական քաղաք։

Ներսես Մեծ կաթողիկոսի մուտքը որևէ մարդաշատ հայկական քաղաք։
353 թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա մեկնել Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացին։


4. Գրի՛ր այն 3 բառերը, որոնք առաջինն են գալիս մտքիդ
Արշակ II-ի և Պապ թագավորի կառավարման մասին
մտածելիս (յուրաքանչյուրի համար 3 բառ)։


5. Ներկայացնելով Ներսես Մեծ կաթողիկոսի միջնորդությամբ նախարարների և Արշակ II-ի միջև հաստատված խաղաղության պատմությունը՝ Մովսես
Խորենացին գրում է. «…Նախարարները ուխտ հաստատեցին, որ թագավորն այնուհետ ուղղությամբ վարվի, և իրենք հավատարմությամբ նրան ծառայեն»։ Փորձի՛ր մեկնաբանել մեջբերված տեքստում առկա «ուղղությամբ վարվել» արտահայտությունը։

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրան Բ-ին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։


6. Փոխարինի՛ր Պապ թագավորի կատարած քայլերից մեկը քո առաջարկած որոշմամբ և նշիր, թե ինչ արդյունքների կարող էր դա հանգեցնել երկրի համար։

Պապ թագավորը լինելով դիվանագետ պետք է կարողանար տեսնել մեկ քայլ առաջ, ու հասկանալ , որ պարսիկների հետ նրա մտերմություն կարող էր առաջացնել Հռոմի դժգոհությունը: Ուստիև կա՛մ պետք է քաղաքակիրթ ձևով հրաժարվեր Հռոմի կողմից կազմակերպված խնջույքից, կա՛մ լիներ պատրաստ բոլոր տեսակի դավադրություններից իրեն պաշտպանելուն:
Իր հայրը ևս սպանվեց դավադրաբար, իր միամիտ, անհեռատես լինելու պատճառով, որդին գոնե պետք է դասեր քաղեր ու չվստահեր, դիվանագիտությունը կարծես թե սատանայություն լինի, դեմքին սիրալիր ժպտում են, թիկունքից հարվածում:

Ու որքան ծանոթանում եմ մեր պատմությանը , այնքան համոզվում եմ, որ մենք պատմությունից դասեր քաղել չգիտենք: Ու բոլոր ժամանակաշրջանների վերջը լինում է նույնը՝ դավաճանեցին, անցան թշնամու կողմը, դավադրաբար սպանեցին, Հայաստանի տարածքը կռվախնձոր է, օտար պետությունները Հայստանը մասնատեցին այս պետության, այն պետության միջև, և այլն , և այլն:

7.Մեկ ամսվա ընթացքում կարդալ Ստեփան Զորյանի «Պապ թագավորը»

Leave a comment