Posted in Uncategorized

Լույսի բեկումը

Լույսի բեկումը: Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագ ծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով։

Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը ցույց է տալիս նույն բանը։

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ: