Posted in Uncategorized

Ձայնի աղբյուրներ, անդրադարձ և ենթաձայն

1 ժամ. Ձայնի աղբյուրներ, անդրադարձ և ենթաձայն

Գրականության հղումը Էջ 86,87

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Ձայնը առաջանում է տատանումներից։ Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով:
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Ես զգում եմ դզոց:
3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Տատանումները զգալու համար:
4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

a+b

a-b

c*d

c:d=c/d

2a*2b

(x+y)2

x2+y2

2x+3y

2. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե

1=10-ով կմեծանա

2=10-ով կմեծանա

3=5-ով կփոքրանա

4=3-ով կփոքրանա

5=0

6=2-անգամ կմեծանա

7=3-անգամ կփոքրանա

1.Լուծում

750:5=150

1800:150=12

2.Լուծում

520:13=40

9×40=360

3.Լուծում

1080:6=180

180×10=1800

4.Լուծում

1400:4=350

2450:350=7

5.Լուծում

300×5=1500

200×3=600

1500+600=2100

300×7=2100

200×4=800

8. Ինչպես կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե

1=5-ով կմեծանա

2=թիվը կմնա նույնը

3=կմեծանա 14-ով

4=կփոքրանա 5-ով

5=կփոքրանա 8-ով

6=կփոքրանա 9-ով

7=կմեծանա 3-ով

8= կփոքրանա 13-ով

9=կմեծանա 4 անգամ

10= կփոքրանա 5անգամ

Posted in Uncategorized

Հաշվետվություն

Սեպտեմբերի 15-ից սկսվեցին մեր դասերը։ Այս տարի ունեցանք նոր առարկա՝ Պատմություն։ Պատմությունառարկան հետաքրքիր առարկա է, ինձ շատ դուր է գալից երբ մենք բաժանվում ենք խմբերի և մեզ տալիս են մի թեմա և մենք աշխատում ենք այդ թեմայի շուրջ։Մայրենի լեզվի ժամանակ ինձ դուր է գալիս երբ մենք մեր գրած շարադրությունները կարդումենք։ Անգլերենի ժամանակ ինձ դուր է գալիս տեքստ պատմելը և ես այս ուսումնական տրվա ընթացքում լավ առաջընթաց ունեմ։ Ռուսերեն լեզվից ես միշտ լավ եմ եղել, ինձ շատ է դուր գալիս ,երբ մենք տեքստ ենք կարդում։ Մաթեմատիկայի ժամանակ ես փորձում եմ ակտիվ լինել առաջ ես այդքան էլ չէի սիրում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ես մասնակցում եմ ճամփորդությունների, ցավոք չեմ մասնակցել եռօրյաներին, բայց անպայման կլրացնեմ այդ բացը։

Posted in Uncategorized

Ծիծաղ /Վ. Սարոյան/

-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
– Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
– Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
– Բայց ինչո՞ւ:


Ինչո՞ւ: Ամեն ինչ խճճված, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, կաշկանդված միտք` ասես անիմաստորեն որոգայթն ընկած:
– Պիտի ծիծաղես իբրեւ պատիժ: Դասարանում ծիծաղեցիր, հիմա էլ իբրեւ պատիժ պիտի ինքդ քեզ մեկ ժամ, մեն -մենակ`առանձին ծիծաղես:
Զզվելի էր: Ամենեւին հաճելի չէր դասարանում մենակ մնալը: Այդ գաղափարի մեջ իմաստ չկար: Ինչի՞ վրա պիտի ծիծաղեր: Մարդ չի կարող հենց այնպես ծիծաղել: Պետք է զվարճալի,զավեշտական կամ սնափառ մի բան լիներ, ծիծաղաշարժ մի բան: Այս ամենն այնքան տարօրինակ էր: Oրիորդի շարժուձեւը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունը իրենց մեջ տարօրինակ եւ սահմռկեցնող բան ունեին: Իրենից ի՞նչ էր ուզում: Եվ ի հավելումն այդ ամենի` դպրոցի հոտը, հատակի յուղը, կավճափոշին, այդ գաղափարի հոտը, տղաների մեկնումը` առանձնություն եւ տխրություն:
– Ցավում եմ, որ ծիծաղեցի:
Ծաղիկն ամոթխածորեն հակվում էրՏղան իսկապես ցավում էր պատահածի համար, ցավում էր, ոչ թե իր, այլ օրիորդի համար: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձեւը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը: Նա բնավ չէր ուզեցել ծիծաղել, բայց հանկարծ ծիծաղել էր, եւ օրիորդը նայել էր նրան, եւ ինքն էլ նայել էր նրա դեմքին, եւ այդ հաղորդակցությունը մի պահ էր տեւել, ապա զայրույթն ու ատելությունը նրա աչքերի մեջ. «Դասերից հետո այստեղ պիտի մնաս»: Չէր ուզեցել ծիծաղել, պարզապես այդպես էր պատահել, եւ նա ցավ էր զգում պատահածի համար. հարկ էր, որ օրիորդն այս ամենը հասկանար: Աստված իմ, ինչպե՞ս հասկացներ:
– Ժամանակ ես կորցնում, սկսիր ծիծաղել:
Օրիորդը թիկունքը շրջած գրատախտակի վրայի բառերն ու թվանշաններն էր սրբում` Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, Սֆինքս, Նեղոս, 1865, 1914. բայց լարվածությունը, նույնիսկ մեջքը շրջած, այդ պրկումը դեռեւս դասարանի մեջ, պարապության պատճառով ընդգծված, չափազանցված ու ճշգրիտ դարձած. իր միտքն ու նրա միտքը, իրենց վիշտը, կողք կողքի, պայքարի մեջ, ինչո՞ւ: Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձեւով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:
– Չեմ ուզում ծիծաղել:
Ձայնի մեջ մարտահրավեր եւ միաժամանակ` հեծկլտոց, ամոթալի հեծկլտոց: Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: Չէր կամեցել անգութ լինել: Ինչո՞ւ օրիորդն անկարող էր ըմբռնել այդ: Սկսեց ատելություն ապրել նրա հիմարության, բթամտության եւ կամակորության համար: Պիտի չծիծաղեմ, թող միսթր Քեզվելը կանչի եւ ինձ մտրակել տա, միեւնույն է, չեմ ծիծաղի: Սխալվել եմ: Ուզում էի արտասվել կամ այլ մի բան, բայց ոչ ծիծաղել, ի վերջո: Մտրակին կարող եմ դիմանալ: Տեր Աստված, ցավեցնում է, բայց ոչ այսքան, մտրակը զգացել եմ մեջքիս վրա, տարբերությունը գիտեմ:
Լավ, թող մտրակեն, հոգ չէր, խայթվելու նման մի բան, որի պատճառած սուր ցավը օրեր է տեւում, թող գլուխը ծռեն ու մտրակեն, պիտի չծիծաղի:
Սեղանի առջեւ նստած օրիորդի իրեն նայելը նկատեց, բարձրաձայն գոռալու պատճառով հուզված եւ հոգնած էր երեւում եւ սրսփում էր, եւ նրա հանդեպ գթասրտության զգացումով համակվեց, տանջալից գորովանքի զգացում ապրեց, ինչո՞ւ էր ինքը խեղճ փոխանորդ ուսուցչուհուն այդքան վիշտ պատճառում, ում իրապես սիրում էր, ծեր եւ տգեղ ուսուցչուհի չէր նա, այլ գեղեցիկ փոքրիկ աղջիկ էր, որ առաջին իսկ օրից ահուդողով դասարան էր մտել:
– Խնդրում եմ ծիծաղես:
Եվ ինչ նվաստացում, չէր հրամայում, այժմ պաղատում էր, աղաչում էր, որ ծիծաղի, մինչ ինքը ծիծաղել չէր ուզում: Մարդ ի՞նչ պետք է անի, Աստված իմ, մարդ ի՞նչ պետք է անի, որ կամովին շիտակ լինի, այլ ոչ թե պատահաբար սխալ գործի: Իսկ ի՞նչ էր ուզում լսել օրիորդը: Իր խնդուքը լսելով ի՞նչ հաճույք կարող էր ապրել: Ինչ տխմար աշխարհ, մարդկանց տարօրինակ զգացումները, ծածկամտությունը, յուրաքանչյուր անձ իր պատյանում կծկված, ինքն իր մեջ թաքնված: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչ-որ բան են ուզում տալ եւ ուրիշ բան են տալիս: Լավ, հիմա պիտի ծիծաղեր ոչ թե իր, այլ օրիորդի համար: Հիմա պիտի ծիծաղեր, եթե դա նույնիսկ իրեն նողկանք պատճառեր: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպես որ էր: Այժմ օրիորդը չէր ստիպում, որ ծիծաղեր, այլ խնդրում, աղաչում էր, որ ծիծաղեր: Չգիտեր, թե այս ամենի տակ ինչ է թաքնված, բայց ուզում էր իմանալ: Խորհեց. «Գուցե կարողանամ ինչ-որ զվարճալի պատմություն մտաբերել», եւ ջանաց վերհիշել իր լսած բոլոր զավեշտական պատմությունները, տարօրինակ է, բայց ոչինչ չկարողացավ մտաբերել: Ծիծաղ պատճառող այլ բաների մասին եւս մտածեց, օրինակ՝ Էն Գրենի քայլվածքը, սակայն այն այլեւս ծիծաղելի չէր: Դասարանում Հենրի Մայոն` Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմի տողերը սխալ արտաբերելով հեգնելը, որ տղաներին արտասվելու չափ ծիծաղեցնում էր, այլեւս ծիծաղելի չէր. «Ահեղ ծովի ջրերի մոտ, ահեղ ծովի ջրերի մոտ, եկավ ամենազորը»… եւ այլն: Բայց, արի ու տես, որ այլեւս զվարճալի չէր, մեռյալ եւ անիմաստ բանի էր վերածված, այլեւս չէր կարողանում դրա վրա ծիծաղել: Աստված իմ, է՛հ պարզապես պիտի ծիծաղեր, դերասանություն պիտի աներ, հա՛, հա՛, հա՛, աշխարհում իր համար ամենադյուրին բանը այժմ այնքան դժվար էր:

Առաջադրանքներ

Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած-հոգնած

Տկարանալ-ուժը նվազացնել

Որոգայթ-Թակարդ

Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝

խստապիրկ-խիս + պիրկ=բարդ բառ

ահուդող-ահ + դող=բարդ բառ

համառությունը-համառ +ություն=ածանց

դերասանություն-դեր+ասել=բարդ  անծանցավոր

Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Ինչու էին ուզում , որ նա իրեն մեղավոր զգար:

Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում: 

Դասի ժամանակ մի տաղա ծիծաղեց և նրան երիտասարդ ուսուցչուհին պատժեց։

Պատմի՛ր ուսուցչուհու մասին: 

Ուսուցչուհին երիտասարդ ջղային շարժումներով, վախեցած, ձգված անձնավորություն էր և նա ամեն օր տխրություն էր բերում դպրոց:

Posted in Uncategorized

Ամպրոպից հետո

Տնային աշխատանք

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետօրինակ՝ կապույտ երկինք

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնավ ծառեր, կանչող հավքեր, բարի արև։

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվումԴրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Տխրությունից  հետո ամեն ուրախություն ավելի ուրախեն լինում։

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր 

Հավք Թռչուն

Խոնարհ  համեստ

Տափաստան– խոտով ծածկվածք

բառերը :

7.Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ 

գլխին նստել Իշխել

գայլի գլխին ավետարան կարդալանուղեղին բան բացատրել

երկաթը տաքտաք ծեծել գործը միանգամից անել

կրակի վրա յուղ ավելացնել Բորբոքել

գլուխը յուղել Համոզել

Posted in Uncategorized

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայրիվերումներով: Եղավ մի շրջան (96–180 թթ.), երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին: Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր:

2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.): Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայն ել տերությունը:Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո:Իմ կարծիքով նա մի կողմից ճիշտ է և մի կողմից սխալ։

3.Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;

Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.): Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայն ել տերությունը:Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո:

4.Համեմատիր այս երկու կայսրերին:

Մարկ Ավրելիոս/ տեսանյութ ռուսերենով/

Մարկ Ավրելիոսի մտքերը/ տեսանյութ ռուսերենով/

Մարկ Ավրելիոս/ տեսանյութ անգլերեն/

5.Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:

6.Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:

Դիոկղետիանոսի ձեռնարկումները չկարողացան փրկել դրությունը: Նրանից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստան տինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյուզանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իրանունով`   Կոստանդնուպոլիս:Սակայն գնալով ակներև էր դառնում Հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան հատվածների տարբերությունը: Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտքում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժանմանը: 395 թ. այն տրոհվեց երկու ինքնուրույն կայսրությունների՝ Արևելյան կայսրության և Արևմտյան կայսրության: Արևելյան կայսրությունն աստիճանաբար վերակառուցվեց և կյանքի կոչեց մի նոր տերության`   Բյուզանդիային: Վերջինս գոյատևեց ավելի քան հազար տարի: Այլ կերպ ընթացավ արևմտյան հատվածի պատմությունը: Այն անընդհատ թուլանում էր, իսկ բարբարոս ժողովուրդների՝ հոների, գոթերի, վանդալների արշավանքները գնալով ավելի ահարկու էին դառնում: Նրանք թափանցում էին նույնիսկ Իտալիայի խորքերը: Հռոմը բազմիցս գրավվեց ու կողոպտվեց: Ի վերջո՝ Արևմտահռոմեական կայսրությունը 476 թ. դադարեց գոյություն ունենալուց:

7.Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Տնտեսական խնդրներն ու ստրկական աշխատանքի վրա չափից շատ հիմնվելը

Բարբարոս ցեղերի նվաճողական արշավները

Արևելյան կայսրության վերելքը

Հոներն ու բարբարոսական ցեղերի ներգաղթը

Քրիստոնեությունն ու ավանդական արժեքների կորուստները

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմությունՏրայանոս. հռոմեական ամենանշանավոր կայսրերից մեկի պատմությունըՄարկոս ՏրայանոսՄարկոս Ավրելիոս

Posted in Uncategorized

English

A. Answer these questions.
 1. When did Tom begin to borrow his father’s clothes?
Because he was very tall.
2. When did he put them on?
When he went out with his friends.
3. What did Tom’s father do when he borrowed his clothes?
He was very angry.
 4. Which of his father’s clothes was Tom wearing in this story?
His belt, ties, shirts and  trousers.



B. Opposites rite these sentences. Put one word in each empty place.
 1. Tom was not a short boy. He was a tall boy.
2. Mr. Howard was not happy when Tom borrowed his clothes: he was angry.
 3. Mr. Howard did not give his clothes to Tom; but Tom borrowed them.
 4. Tom didn’t borrow his father’s oldest clothes. He borrowed his new ones.
5. Tom did not want his father’s trousers to fall down: he wanted them to be tight .

C. Choose the right sentence for each picture. Write it down.

1. a. Joe is as tall as his father.
b. Joe is less tall than his father.
 c. Joe is taller than his father.

2. a. Tom is going upstairs.
b. Tom is coming upstairs.
 c. Tom is coming downstairs.

3. a. Tom is wearing a belt.
b. Tom isn’t wearing a belt.
c. Tom’s belt has broken.