Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Գրատախտակին գրված են մի քանի իրարից տարբեր բնական թվեր: Դրանցից երկու ամենափոքր թվերի արտադրյալը 16 է, իսկ երկու ամենամեծ թվերի արտադրյալը՝ 225: Որքա՞ն է բոլոր թվերի գումարը:

Լուծում

2×8=16

9×25=225

2+8+9+25=44

Պատ՝․44

Գտիր ամենամեծ թիվը, որը կարող ենք ստանալ քարտերն իրար կողք դնելով․

6 841 573 092

Լուսինեն և Լիլիթը պայմանավորվել են հանդիպել թատրոնի մոտ ժամը 21:00-ին: Լուսինեի ժամացույցը սխալ է, այն ետ է ընկնում 3 րոպեով, սակայն նա մտածում է, որ ժամացույցն առաջ է 2 րոպե: Լիլիթի ժամացույցը նույնպես սխալ է: Այն առաջ է ընկնում 2 րոպեով, իսկ Լիլիթը մտածում է, որ այն ետ է 3 րոպե:Նրանցից ո՞վ կուշանա հանդիպումից:
Պատ՝․ոչ ոք չի ուշանա։

Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ  18-ը՝ ֆրանսերեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

Լուծում

 18+21=39

39-31=8

Պատ՝․8 աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

Վաճառողին հարցրին, թե քանի՞ գլուխ պանիր է այսօր վաճառել: Նա պատասխանեց. «Այսօր չորս գնորդ է եկել, նրանցից յուրաքանչյուրը գնել է մնացած պանրի կեսը և ևս կես գլուխ պանիր»: Արդյունքում ամբողջ պանիրը վաճառված է: Քանի՞ գլուխ պանիր է վաճառվել։

Դասարանում կա 20 աշակերտ: Նրանք նստած են զույգերով: Տղաների մեկ երրորդ մասի կողքին նստած է աղջիկ, աղջիկների կեսի կողքին նստած է տղա: Քանի՞ տղա կա դասարանում:

Միջազգային համաժողովի 15 մասնակիցներից  10-ը խոսում էին անգլերեն, իսկ  8-ը՝  և՛ անգլերերն, և՛ ֆրանսերեն։ Հայտնի է նաև, որ 3 մասնակից այդ երկու լեզուներից ոչ մեկին չէր տիրապետում։ Քանի՞ մասնակից էր խոսում ֆրանսերեն։

Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեցին սովորելու անգլերեն, 13-ը՝ գերմաներեն, 10-ը՝ ֆրանսերեն։ Միաժամանակ 7 աշակերտ ցանկություն հայտնեց սովորել անգլերեն և գերմաներեն, 4 աշակերտ՝ անգլերեն և ֆրանսերեն, իսկ գերմաներեն և ֆրանսերեն ոչ մի աշակերտ չցանկացավ սովորել։ Քանի՞ աշակերտ կար դասարանում։

Posted in Uncategorized

Բնագիտություն

Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։

Երբ, որ ծաղիկը կամ էլ ծառը աճում են։

Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում: Հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը ժամանակի ընթացքում կարող է աճել (ինչպես ընկնող մարմնի արագությունը) կամ նվազել (ինչպես դեպի վեր նետած մարմնի արագությունը մինչև թռիչքի ամենաբարձր կետը հասնելը): Ըստ այդ հատկանիշի էլ հավասարաչափ փոփոխական շարժումները դասակարգում են երկու խմբի՝

Ո՞րն է արագության չափման միավորը:

Posted in Uncategorized

Տնային աշխատանք

1. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարես, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահես, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահի ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: – Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

 Ինձ այս տարի մարտ ամիսը դուր չեկավ։

Մարտը տանուլ տվեցինք։

Մի հսկա կետ էր դուրս եկե ափ։

Մի կետից դուրս եկող ուղիղը կոչվում է ճառագայթ։

Մարդ կա իր շահի համար է պայքարում։

Շահի մարդիկ բռնեցին ու ծեծեցին խեղճ ծերունուն։

Եղեգնաձորի այրերում շատ կենդանիների ոսկորներ կան։

Մի այր կանգնած էր շենքի կտուրին։

3. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

4. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրերե էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր  ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներին: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարես, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)