Posted in Uncategorized

Մայրենի

Տնային աշխատանք

Ընթերցել ,,Երկրագործի ընթերցարան,,  ժողովածուն /2-3  բանաստեղծություն ընտրությամբ/: 

Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:

Գութան- Մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու համար:

Խոփ- (գյուղատնտեսություն) Գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում Է հողի մեջ և պատռում նրա շերտը:

Ճիպտին-

Հոտաղ- Վարի եզների լուծին նստող կամ լուծի առջևից քայլող ու եզներին քշող տղա (ընտանիքի անդամ կամ վարձու):

Քյոխվա- Գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ:

Թովիջ-ունեցվածքը հաշվառել

Կոռ- Ընդհանուր հարկադիր ձրի աշխատանք:

Բեգյառ-հարկի տեսակ

Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 

Պարտքատերը գանգատ գնաց- պարտքատերը բողոքել է, որ չի ստանում իր գումարը։
Քյոխվեն կըգա, կըծեծի- կատարածուն (մարդ ով կատարում է տուժողի պահանջները) կգա և բռնի ուժով կվերցնի ապրանքը։

Ձեռըս պակաս, ուժըս հատած հազար ու մի ցավի տեր-ոչինչ չունեցող, ուժը կորցրած, տարբեր հիվանդություններ և խնդիներ ունեցող մարդ։

Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել: 

Posted in Uncategorized

Պատմություն

Առաջադրանք 1

Միջագետքի առաջին պետությունները

1.Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապիին,նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:

Համմուրապին հին աշխարհի պատմության մեջ նշանավոր է  նրանով, որ նրա օրոք ստեղխվել է և գործածվել է մեզ հասած ամենա հին օրենսգիրքը: Այն օրեքները որոնցով մենք հիմա ապրում ենք իհարկե տարբերվում են դրանով, որ այն ժամանակ պատիժները շատ ավելի դաժան էին, սակայն նրանց հիմքում ընկած են նույն արդարադատություն սկզբունքները: Եթե պետությունը օրեքներ ունի դա նշանակում է, որ պետությունը կայուն է և հնարավորություն ունի հզորանալու, և այն, որ Բաբելոնը 6 հազար տարի արաջ ուներ այդ օրենքները նշանակումէ, որ այն կայուն պետականություն ուներ հզորանալու, զարգանայու և դառնալու հին աշխարհի գերիշխանություներից մեկը:

2.Տեսաֆիլմերը դիտելուց հետո ամփոփիր 10-15 նախադասությամբ/ինչ նոր բան իմացար, ամենահետաքրքիր հատվածը/

Բաբելոն

Աշխարհի քարտեզը Բաբելոնացիք պատկերացրել են շրջանաձև, տեղավորել օվկյանոսը, և շրջապատել են 7 մայրցամաքներով և կղզիներով, նրանք արդեն գիտեին մայրցամաքների գոյության մասին բայց թերևս նրանք չեին պատկերացնում, թե ինչ ժողովուրդներ են ապրում այնտեղ։ Հյուսիսում պատկերել են սարեր, հստակ երևում էր Բաբելոն ու Եփրատ գետը, այս շրջանակները Բաբելոնացիներին հայտնի հարևան պետություններն են, խոշոր քաղաքները։ Բաբելոն երկիր գոյություն չի ունեցել եղել է քաղաք պետության մայրաքաղաք արդեն մեր օրերում այդ պետությունը անվանել են Բաբելոն, բայց դու չես սխալվի, եթե ասես, որ Բաբելոնը Աքքադ երկրի քաղաքն է կամ Շումերի։ Ամեն մի փոքր բան կարող էր պատերազմի հասցնել ահա օրինակ թե երկու քաղաքների միջև կռիվները ինչպես են սկսել, քաղաքի համար ջուր հավաքելու համար կառավարիչը պահանջել է որպեսզի հարևան բնակիչները խորը առու փորեն նրանք իհարկե չեն էլ մտածել համաձայնվեն և այդպես կառավարիչը հավաքել է իր զորքը և ուղարկել կռվի Ուրուկի զինվորներն էլ դուրս են եկել կռվի և ջախջախել են հակարակորդի բանակը, իսկ կառավարչին էլ վերցրել են գերի։ Եղել է, որ մի կառավարչի գերեզմանում թաղել են 6 տղամարդու և 68 կին։  

Շումերներ /ֆիլմ/

Բաբելոն/տեսաֆիլմ/

3.Բաբելոնը և հայերը/կարդալ , 10 կետերով ամփոփել/

Posted in Uncategorized

Պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան

Համաշխարհայաին պատմություն

Եգիպտոս

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջաններում։

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն

Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված Նեղոսի ձախ ափին։  Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկել դելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը, ինչպես նաև եկատմտաբեր Լևանտայի հետ առևտրային երթուղիները: Այն եղել Է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները։ , սֆինքս Ռամզես երկրորդի երկու կոթողը ։Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։

Մինչ Եգիպտոս գնալս ուրիշ ձև էի պատկերացնում այն։ Ինձ թվում էր, թե գրքերում կարդացածս երկիրն եմ գնում։

Կահիրե գնացինք գիշերով, այն շքեղ էր գիշերային լույսերի ներքո։ Ամեն ինչ փոխվեց լույսը բացվելուն պես։ Ինձ սարսափեցրին Կահիրեի կեղտոտ փողոցները,  ամեն տեղից եկող գարշահոտությունը, կարծես միջնադարում լինեի։ Այնպիսի տպավորություն էր, որ այստեղ ապրող մարդիկ ոչ մի առնչություն չունեին եգիպտական հզորագույն քաղաքակրթությունը ստեղծած մարդկանց հետ

Հիասթափությունս բավականին սփոփվեց, երբ տեսա բուրգերը, Սֆնքսը, որն իրոք շքեղ էր (իրականում այն ավելի վնասված էր, քան նկարներում)։ Հրաշալի էր Կահիրեում գտնվող Եգիպտոսի Պատմության Թանգարանը։

Չնայած իր կեղտոտ փողոցների, Կահիրեն այսօր էլ մնում է խիտ բնակեցված, աշխույժ առևտրային քաղաք՝ հնի ու նորի յուրահատուկ խաչմերուկ։

3.Ովքեր էին փարավոնները:

Փարավոն, Հին Եգիպտոսի թագավորների ժամանակակից անվանումը։ «Փարավոն» անունը թագավորական անունի և տիտղոսի փոխարեն սկսել է գործածվել Նոր թագավորության ժամանակաշրջանում՝ տասնութերորդ դինաստիայի միջին ժամանակներում Հաթշեփսութ փարավոնի թագավորելուց հետո և տարածվել է մ.թ.ա. I հազարամյակում։

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

Ռամզես Երկրորդ

Ես այսօր կանդրադառնամ Եգիպտոսի հզոր արքաներից՝ Ռամզես II-ին։ Ծնվել է մ․թ․ա․ 1303թ․ մահացել է մ․թ․ա․ 1213թ․։

ՌԱՄԶԵՍԻ ԳԱՀ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ  Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր

 ՌԱՄԶԵՍԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ– Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան ԱսիաՓյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:

ՌԱՄԶԵՍԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ-«ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»-

մշակույթը

ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Աղբյուրներ՝

Ռամզես Եկրորդ /Մեծ/

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

  Հին աշխարհի երկրների մշակույթը

   Հին Եգիպտոս

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը

Եգիպտական փարավոնը կին

   Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին