Posted in Uncategorized

Մայրենի

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

 Մատը մտցնել բզեզի բույնը

Անկարգ տղան մատը մտցրեց բզեզի բույնը։

Բզեզի բույնը մի խառնի։

լեզու առնել

Տղան, որ լեզու էր առել, պատժվեց։

Ինչ, որ մի բան ասա լեզու առնեմ։

մատը կծել

Շունը կծեց տղայի մատը

Խորամանկը մատը կծեց։

ոսկոր ու կաշի դառնալ

Հիվանդը այնքան էր հյուծվել, որ ոսկորն ու կաշին էր մնացել։

Նրանից ոսկոր ու կաշին մնաց։

գլուխը յուղել

Նրա մազերը այնքան էին չորացել, որ բժիշկը խորհուրդ տվեց գլուխը յուղել, փափկացնել։

Թշնամու գլուխը յուղեցին։

մատից փուշ հանել

Կակտուսի փուշը երեխայի մատից հանեցին։

Տղան մոր մատից փուշ չհանեց։

գլխին քար գցել

Շինարարություն իրականացնելիս անցորդի գլխին քար ընկավ։

Կինը իր գլխին քար գցեց։

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվումՄի անգամ բարեկամներից մեկն ասում է.

– Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

– Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

– Կատակո՞ւմ ես:

– Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափումՕրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

– Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

– Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

– Ձե՞ռ ես առնում:

– Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

  • Բերանդ ջուր մի՛ առ, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհն ես ուղարկել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

– Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)