Posted in Uncategorized

Քլորոֆիտում

Ես աճացնում եմ մի բույս, որի անունը Քլորոֆիտ է։ Նա ունի մի օգտակար կողմ այդ բույսը մաքրում է օդը։Նա հիմա փոքր է, բայց երբ մեծանա արդեն տան բոլոր սենյակների օդը կկարողանա մաքրել:

Posted in Uncategorized

Տառային արտահայտություններ

Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:

Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:×

Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():

Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:

Օրինակ

Մատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:

«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20

Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d

Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով:

Օրինակ

Դիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:

Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:

Առաջադրանքներ

1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների
հետևյալ հաջորդականությունը.
ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6-(a*4)+6
բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը-(y-11)+z
գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը-(10:a)+(15*b)
դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:-(m+5)*n

2. Դիցուք, տրված է a թիվy: Կազմեք տառային արտահայտություն և գրի՛ առեք.
ա) այդ թվի կրկնապատիկը-a*2
բ) այդ թվի կեսը-a:2
գ) այդ թվի երկու երրորդը-a*2/3
դ) այդ թվից հինգով մեծ թիվը-a+5
ե) այդ թվից 10-ով փոքր թիվը-a-10

3. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 ⋅ a + 386=395

գ) (17 – a) ⋅ 3=42

ե) (78 ։ a + 99 ։ a) ⋅ 5=295
բ) 27 ։ a + 96 ։ a=41

դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=63

զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4=27

4. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 ⋅ a + 5 ⋅ b=46

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b=43

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4=0
բ) 10 ⋅ (a + b) ։ 3=40

դ) 95 ։ b + 49 ։ a=26

զ) (a – 7) ⋅ (b – 5)=0

5. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակում­ներ։

Posted in Uncategorized

Սեբաստացու դասեր

ԴԱՍ ԱՌԱՋԻՆ. Մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո:

Այս տողերը նշանակում են, որ մեր դպրոցում  պետք է ուսուցիչները, աշակերտները լինեն իրար հետ համերաշխ, ընկերասեր և այլն։ Եվ ես վստահ կարող եմ ասել, որ մեր դպրոցում լինել ընկերասեր դասատուների հետ շատ էլ լավ ստացվում է։