Posted in Uncategorized

Մայրենի

Կարդա՛ առակները:

1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ


Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:


Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ պետք չէ լսել ուրիշի ասածը։

2. Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:

– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

Գրի՛ր առակի ասելիքը:

Առակի ասելիքն այն է, որ փուչ բանի համար չի կարելի պնդել իր ասածը։ Հացը կարող է և կարագի կողմով ընկնել և դատարկ կողմի վրա։

Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկա այն առակը որի մեջ գրազ էին գալիս, որովհետև այդ առակում պարզ ասվում է, որ պետք չէ փուչ բաների համար գրազ գալ։

2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ – հին հայերեն՝ ընկած):

Ո՜վ զարմանքա՛յ քեզ միամտություներեխայի խելքդե՛բա՞

Նավը մոտեցավ ժայռին և ,ո՜վ զարմանք,բոլոր մեխերը, պտուտակներն ու երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, ա՛յ քեզ միամտություն, սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին,  երեխայի խելքդե՛բա՞, բոլորն էլ հավատում էին:Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը: 3

3. Գրի՛ր շարադրություն ,,Թռիչք,, վերնագրով: 

Posted in Uncategorized

Թվային արտահայտություններ

Թվերից, թվաբանական գործողություններից և փակագծերից կազմված իմաստալից արտահայտություններն անվանում ենք թվային արտահայտություններ։

Օրինակ՝  25* (106 — 196:4): 

Կարող ենք հաշվել յուրաքանչյուր թվային արտահայտության արժեքը։ Դրա համար անհրաժեշտ է հիշել գործողությունների կատարման կարգը․ սկզբում հաշվում ենք փակագծերի մեջ եղած արտահայտության արժեքը, ապա ըստ հերթականության բազմապատկում կամ բաժանումը, ապա գումարումը կամ հանումը, ընդ որում բազմապատկումը կամ բաժանումը և գումարումը կամ հանումը կատարում ենք այն հերթականությամբ, որով հանդիպում է։

Առաջադրանքներ

1. Գրի՛ր թվային արտահայտությունը և հաշվի՛ր արժեքը․

ա) (−2) և 3 թվերի արտադրյալը, (-2) * 3= -6
բ) 12 թվի կրկնապատիկը, 12*2=24
գ) 35 և 4 թվերի քանորդը, 35:4= 8,75
դ) 5 թվի եռապատիկը, 5*3=15
ե) 2 և 3 թվերի գումարի կրկնապատիկը, 2+3=5, 5*2=10
զ) −5 և 4 թվերի արտադրյալը, -5*4=-20
է) 7 և 2 թվերի արտադրյալի կրկնապատիկը,  7*2= 28
ը) 4 թվի և 6 թվի կրկնապատիկի արտադրյալը։ 4*2= 8,   6*2=12,   8*12=96

2. Հաշվի՛ր նշված թվերի կիսագումարը․
ա)  6   և 24= 6+24=30 30:2=15

բ) 13   և 49=13+49=62 62:2=31

գ) 91   և 33=91+33=124 124:2=62

դ) 101 և 9= 101+9=110 110:2=55

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

(29 1/4-27 3/5) x 1 1/3 – 11 1/5 : (16-6 2/3)=(117/4 – 138/5) x 4/3 – 56/5 : (16 – 20/3)=416/429

Բ-ի պատասխան 12572/16072

Posted in Uncategorized

Ածելին

Կարդա ստեղծագործությունը

  1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, մեկնաբանիր: 

Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք չէ ամեն գայթակղության տրվել։

  • Ինչպիսի՞ ստեղծագործությունն էր՝ առակ, պատմվածք, հեքիաթ: Պատասխանդ հիմնավորիր:

Ինձ թվում է, որ այս ստեղծագործությունը առակ է, քանի որ տեքստը բավականին կարճ էր և իր մեջ խորը իմաստ էր պարունակում։

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու նկատեց, որ կողքի ուղևորը վախեցած  ընկած նստած է: Նա փորձեց հարևանին հանգստացնել:

– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական բան  է,- ասաց, նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Վերջերս  բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

4. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 Պատի ծեփ դառնալ- Գունատվել

պայման կապել-պայմանավորվել

քիթը կախել- նեղանալ

բերանը բաց մնալ-զարմանալ

իրեն պատեպատ տալ-զայրանալ